(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական խորհուրդը կազմակերպում է տեսանյութերի միջազգային մրցույթ՝ 2021թ-ին Գլազգո քաղաքում նախատեսվող ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովին ընդառաջ:

#DestinationZero նորարարության մարտահրավերների շրջանակներում՝ 18-ից 35 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում, ունեն առաջարկներ ուղղված այդ մարտահրավերը հաղթահարելուն, կարող են մինչև 2021թ-ի փետրվարի 14-ը ձայնագրել իրենց գաղափարը ներկայացնող 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ և ներբեռնել նշված սոցիալական ցանցերում:

Ներկայացվող գաղափարները կարող են լինել՝ նոր բիզնես մոդելներ,  գիտահետազոտական նախաձեռնություններ, կլիմայի փոփոխության կանխարգելմանն ուղղված լուծումների/համակարգերի ներդրման առաջարկներ։

Ընտրված գաղափարների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն և անվճար խորհրդատվություն՝ ներկայացված գաղափարը կյանքի կոչելու համար:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.britishcouncil.org/programmes/cop-26 :

Հարցերի դեպքում կապ հաստատել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ՝

info@britishcouncil.am :

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ Միջազգային կապերի վարչություն՝ (010) 58-01-77 հեռախոսահամարով։

09.02.21