(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում Իսպանիայի Մալագայի համալսարանում  «Ճարտարապետություն» և «Քաղաքաշինություն» մասնագիտությամբ ուսանողների 5-ամսյա ուսումնառության 1 տեղի վերաբերյալ:

Ծրագրին կարող են մասնակցել «Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն» մասնագիտությամբ ասպիրանտներ: Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար, խնդրում ենք այցելել Մալագայի համալսարանի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղումով։ 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում, լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:         

 

Ծրագրի մասնակիցների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, օտար լեզվի
իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ը ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետ:

Մրցույթը կկայանա 2020 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 14-ին՝ ՃՇՀԱՀ-ում:

 

02.10.20