Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատ ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում հայտարարում է կրթավճարի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր
ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առկա ուսուցմամբ առաջին կուրս,
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով, գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:
«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը․
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2020թ. օգոստոսի 1-ից 15-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am, mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով:
Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-ից 31ը :
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: