(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

ԾՐԱԳՐԱՎՈՐԻՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ
Այսօր՝ բարձր տեխնոլոգիաների դարում, անհնար է կյանքը պատկերացնել առանց համակարգչային ծրագրերի, բարդ հաշվարկների և նորարարության։ 👩💼👨💻
Եթե այս ամենը հաշվի առնելով դուք էլ եք որոշել դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ապա հունիսի 9-ին, ժամը՝ 16:00-ին, մասնակցեք առցնաց հանդիպմանը, որի ժամանակ ՃՇՀԱՀ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը կներկայացնի ֆակուլտետի պատմությունը, առանձնահատկությունները և հնարավորությունները, ինչպես նաև կներկայացվի մագիստրոսական նոր կրթական ծրագրերը։
Հանդիպմանը ներկա կլինեն նաև «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթև Եդոյանը, «Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի» ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ովքեր կներկայացնեն առկա կրթական ծրագրերը և կբացահայտեն պահանջված մասնագետ լինելու գաղտնիքը։
👉 Մուտքի տվյալներն ստանալու համար նախապես գրանցվեք։

 

06.06.20