(010) 303-300

Հայտարարություն

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ 2-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Բուխարեստի Պոլիտեխնիկական hամալսարանը (Ռումինիա) սկսել է ընդունել 2020թ. հուլիսի 6-ից 8-ը առցանց հարթակում  կայանալիք ամառային դպրոցի 2-րդ շրջանի  հայտադիմումները :

Դիմել կարող են Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող կայուն զարագացմամբ հետաքրքված ուսանողները :

Նորարար և միջազգային փոխանակման միջոցառումների 3 օրերի ընթացքում ուսանողները կարող են նաև մասնակցել մի շարք վեբինարների և շրջանաձև տնտեսության մրցույթների : 

Մասնակիցներին կհանձնվեն մրցանակներ և մասնակցության վկայականներ :

Գրանցվելու վերջնաժամկետը՝  2020 թվականի հունիսի 30-ը :

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://bit.ly/3bpyMLR կայքէջ:

03.06.20