Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հարգելի՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ.
Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմանները խոչընդոտ չեն համալսարանի հետ կապ պահպանելու և անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար։
Ձեզ հուզող բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են ընդունելության կարգին, հանձնման ենթակա քննություներին և դրանց անցկացման կանոնակարգին, կարող եք ուղղել ՃՇՀԱՀ Ընդունող հանձնաժողովին հետևալ էլեկտրոնային փոստով` dimord.nuaca@gmail.com։
Մենք կարձագանքենք մեր ապագա ուսանողների բոլոր հարցերին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։