ԱՊՐԻԼԻ 27-ԻՑ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՍԿՍՎԻ ՀԵՌԱՎԱՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Սիրելի հեռակա համակարգում սովորող ուսանողներ հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրությունը համալսարանի կայքէջում հասանելի է հեռավար ուսուցման հարթակ, որտեղ կարող եք գտնել երկրորդ կիսամյակի համար նախատեսված դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները և տեսաձայնագրությունները։
Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ գաղտնաբառ և մուտքանուն, որոնք ստացել եք Ձեր էլեկտրոնային հասցեին՝ դեկանատների կողմից։
Դասընթացներն ավելի արդյունավետ իրականացնելու համար zoom հեռավար հաղորդակցության հարթակում, դասախոսներն, ըստ դասացուցակի, կվարեն իրենց դասը և կպատասխանեն ուսանողների հարցերին։