ՎԵԲԻՆԱՐ-Որոշումների ընդունում ռիսկի և անորոշության պայմաններում
Մտածում եք՝ ինչո՞վ զբաղվել տանը՝ օրը բովանդակալից դարձնելու համար։ Մենք առաջարկում ենք միանալ ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին կայանալիք վեբինարին՝ նոր գիտելիքներ քաղելու և բուռն քննարկմանը մասնակցելու համար։
Zoom հարթակում նախատեսված վեբինարը վարելու է ՃՇՀԱՀ-ի ԷԻԿ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ռաֆայել Գրիգորյանը։
Թեման՝ Որոշումների ընդունում ռիսկի և անորոշության պայմաններում, և տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն գործիքների ազդեցությունը դրանց վրա։
Մասնակցության համար նախապես գրանցվեք և ստացե՛ք Ձեր մուտքի տվյալները՝ անցնելով այս հղումով։