(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ — ՀՀՌՀ — 2020» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Հարգելի համալսարանականներ տեղեկացնում ենք, որ «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ — ՀՀՌՀ — 2020» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է:

Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am) հայտերը կընդունվեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը, ժամը 18:00 ներառյալ, իսկ հայտին կից առձեռն պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե կարելի է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչությունից՝ հեռ․ +374 93 504 505։

 

08.04.20