(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020 թ. ապրիլի 17-ից 24-ը Սանկտ Պետերբուրգի ճարտարապետաշինարարական պետական համալսարանում տեղի է ունենալու BIM համակարգերի ուսանողական խմբային առաջնությունը, որին կարող են մասնակցել «AUTODESK REVIT» ծրագրին տիրապետող բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ՝ ներքոգրյալ մասնագիտություններով.

Ճարատարապետ՝ 1 տեղ, 

ԱՔՇ (արդյունաբերական և քաղաքային շինարարություն)՝ 1 տեղ,

օդափոխություն՝ 1 տեղ, 

ջեռուցում՝ 1 տեղ,

ջրամատակարարում ջրահեռացում՝ 1 տեղ, 

նախահաշիվ կազմող՝ 1 տեղ:

Ավարտական կուրսերի ուսանողները կարող են դիմել՝ համապատասխան դեկանատի համաձայնությամբ: 

Համալսարանը ուսանողական խմբի մասնակցության համար կփոխանցի 90.000 ռուսական ռուբլի, որի մեջ կներառվեն Սանկտ Պետերբուրգում ուսանողների կեցության ծախսերը:

Ճանապարհածախսը՝ մեկնողների հաշվին է: 

BIM համակարգերի ուսանողական խմբային առաջնության մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է հետևյալ կայքէջում՝ https://www.spbgasu.ru

 

Մրցույթին գրանցվելու համար դիմել համապատասխան դեկանատ՝ մինչև 2020թ. փետրվարի 20-ը: 

 

17.02.20