2020 թ. հունվարի 27-30-ը նախատեսվում է Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի պատվիրակության այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Creative Russia միջազգային օլիմպիադա, hունվարի 28-ին՝ գծանկարչություն, հունվարի 29-ին՝ գունանկարչություն:
Տնային առաջադրանք կոմպոզիցիայից՝ ստեղծել կոմպոզիցիա բառ-պատկեր (Слово-образ) թեմայով, օգտագործելով պարզ երկրաչափական պատկերներ՝ շրջան, եռանկյուն, քառանկյուն, ուղղանկյուն: Հիմնական խնդիրն է ստեղծել Creative Russia բառակապակցությամբ ընթեռնելի աբստրակտ ասոտիատիվ կոմպոզիցիա: Աշխատանքների թղթի ֆորմատը՝ A4, օգտագործվող գույները՝ 5-9-ը:
Միջազգային օլիմպիադայի մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել, անցնելով հետևյալ հղումով՝ http://forms.gle/2QcGM6Q5xSJFXuxZ9
Օլիմպիադայի հաղթողներին ու մրցանակակիրներին հնարավորություն կընձեռվի քվոտային տեղերով ընդունվել Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարան: