(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանըհայտարարում է 2019/2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

Ե.23.01    

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր  և շինարարական մեխանիկա

1 տեղ  

Ե.23.02    

Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն

1 տեղ  

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

1 տեղ

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր 

2 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն

1 տեղ   

      Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.

  • Անգլերեն լեզու «TOEFL iBT»՝ 46 միավոր կամ «IELTS»՝ 5.5 միավոր,
  • Ֆրանսերեն լեզու «TCF»՝ 200 միավոր,
  • Գերմաներեն լեզու «on DaF»`60 միավոր,
  • Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ՝ 25 միավոր:

      Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:

    Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է  20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր: 

     Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`

  • մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
  • բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
  • հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

     Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. դեկտեմբերի 20-ից 23-ը ներառյալ:

     Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկակատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի), 
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):

          Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

          Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 58-05-41:

Ռեկտորատ

09.12.19