(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու նպատակով՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Սիլք Նոութ» (Silk Note) փառատոնը, որի շրջանակներում Երևանը նոյեմբերին կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների։ Նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Jamiroquai» խմբի համերգը, նոյեմբերի 8-ին՝ «Parov Stelar» բենդի համերգը, իսկ նոյեմբերի 10-ին հանդես կգա կիթառի արքա Ալ Դի Մեոլան: Համերգներից ստացված ողջ հասույթն ուղղվելու է մարզային մշակութային օջախների վերակառուցմանը:

05.11.19