(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020/2021 թվականներին Չիվնինգ կրթաթոշակի մասնակցության հրավեր

Չիվնինգ ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ Միացյալ Թագավորությունում՝ մագիստրոսական ծրագրերում մեկ տարվա ուսուցման ամբողջական կրթաթոշակ ստանալու համար:  

Մրցույթին մասնակցելու համար դիմորդներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

  • հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
  • դիմումը ներկայացնելու պահին ունենալ բակալավրի աստիճան,
  • ունենալ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
  • դիմել Միացյալ թագավորության համալսարանների երեք մագիստրոսական դասըթացների և 2020 թ. հուլիսի 16-ի դրությամբ առնվազն մեկ դասընթացից ստանալ ընդունվելու առաջարկ,
  • 2020 թ. հուլիսի 16-ի դրությամբ բավարարել ծրագրի անգլերենի պահանջները:

Չիվնինգ կրթաթոշակի պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև ծրագրին դիմելու համար կարող եք այցելել՝ http://www.chevening.org/Armenia:

Հայտերի ներկայացման վերջնաժակետն է 2019 թ. նոյեմբերի 5-ը:

09.10.19