(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և արևելյան Եվրոպայի գրասենյակը Ֆրանսերենի ուսուցչի տոնի կապակցությամբ հայտարարում է ստեղծագործական շարադրության մրցույթ՝ 

«Շնորհակալություն, իմ դասախոս» խորագրով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • Գրել լրագրողական հոդվածի ոճով ստեղծագործական շարադրություն ֆրանսերենով (А4 չափի, Arial 11, տողամեջը 1),
  • Լուսանկարվել իր համալսարանի դասախոսի հետ (ուսանողը դասախոսի հետ միասին),
  • Կցել ուսանողական քարտը/ տեղեկանք՝ 2019-2020 ուսումնական տարում որպես ուսանող ներգրավված լինելու մասին (դրա թարգմանությունը՝ ֆրանսերենով),
  • Ուղարկել հոդվածը և լուսանկարը georgiana.rusu@auf.org հասցեին (նշելով թեման՝ ստեղծագործական շարադրության մրցույթ՝ «Շնորհակալություն, իմ դասախոս»), մինչև 2019թ. նոյեմբերի 11-ը ներառյալ:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://bit.ly/2pArMK0 հղումով:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ակադեմիական նվաճումների կենտրոն (լսարան՝ 2314):

07.10.19