(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Հարգելի ՃՇՀԱՀ ուսանողներ և դասախոսական կազմ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» խորագրով հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00 — 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հանդիպումը կազմակերպվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զրույցի ընթացքում «Ավրորա» մրցանակի հավակնորդները կխոսեն իրենց գործունեության և դրանց դրդապատճառների մասին, ինչպես նաև կքննարկեն, թե ինչպիսի օգնություն է իրենց անհրաժեշտ համապատասխան համայնքներում շոշափելի փոփոխությունների հասնելու համար:

Զրույցը կլինի անգլերեն լեզվով՝ հայերեն համընթաց թարգմանությամբ:

Գրանցվելու համար խնդրում ենք այցելել այստեղ:

03.10.19