(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում ենք 18-ից 35 տարեկան ստեղծագործ անհատներին՝ մասնակցելու ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ ծառայությունների դիզայնի գաղափարների քննարկմանը։ Քննարկումը ուղղորդելու են հրավիրված մասնագետներ՝ դիզայն մտածելակերպի սկզբունքներով։
Միջոցառման նպատակն է հավաքագրել գաղափարներ նոյեմբերի 8-ից 10-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում իրականացվող՝ Ծառայությունների դիզայնի նորարարության հաքաթոնի համար։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան․ կիրառել իրենց ստեղծագործ և քննադատական մտածելակերպի հմտությունները` Կայուն զարգացման նպատակների իրականացմանը ուղղված ծառայությունների դիզայնի քննարկումների ընթացում, աշխատել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ՝ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով,մրցել՝ պարգևների համար։

Հարցերի համար զանգահարեք 095259447

Ծրագիրն իրականցվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՄԹ Նորֆումիբրիա համալսարանի միջև ձևավորված գործընկերության շրջանակում, որը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։ 

26.09.19