ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` 2019 թ. օգոստոսի 27-ից 2019 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ, մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ԳՀՍ՝ 2216 սենյակ: