<<Մեհրաբյան և որդիներ>> ՍՊԸ ընկերությունը փնտրում է բետոնապատման աշխատանքների նախահաշիվ կազմող:
Աշխատանքի տեսակը` 1 դրույք
Վարձատրություն` 200000 դրամ
Աշխատանքային պարտականություններ՝
- Բետոնապատման աշխատանքների չափագրում՝ տրամադրված առաջադրանքի հիման վրա,
- Կոմերցիոն առաջարկի կազմում,
- Հաճախորդին առաջարկի ներկայացում և բանակցությունների վարում առաջարկի հաստատման գծով,
- Առաջարկների ընթացքի հետևում,
- Փաստաթղթաշրջանառության վարում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է շինարարական ոլորտում/,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ, ապրանքատեսականու ներկայացման կարողություններ:
Լրացուցիչ հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել Կարիերայի Կենտրոն կամ զանգահարել 010-58-01-56: