ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթական ծրագրի հայտերի ընդունումը:
Ստորև ներկայացնում ենք հետազոտությունների ուղղությունները.
– շրջակա միջավայր (հատուկ շեշտադրել աղետի ռիսկերի նվազեցումը),
– միջմշակութային երկխոսություն,
– տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
– հակամարտությունների խաղաղ կարգավորում:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություն՝ մինչև 2019 թ. նոյեմբերի 12-ը:
Մանրամասն տեղեկատվությունը զետեղված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ www.unesco.org/UNESCO-JAPAN Youth Researchers’ Fellowship Program հատվածում: