ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Երկրորդ մասնաշենքի բակում գտնվող ճաշարանում սննդի սպասարկում կազմակերպելու համար հայտարարվում է մրցույթ։ Ճաշարանի հաճախորդներն են ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակազմը, ուսանողները, շրջանավարտները։
Հետաքրքրված ընկերությունը պետք է ունենա առնվազն 5 (հինգ) տարվա նմանատիպ աշխատանքային հաջողված փորձ:
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.-ի օգոստոսի 2-ը։ Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՃՇՀԱՀ Տնտեսական բաժին (2245 սենյակ, հեռ. 58-12-33): Մրցութային փաթեթները տրամադրվում են մինչ 30.07.2019թ.: