(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Կրթական փոխանակման ծրագիր

ՀՀում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանը ներառվել է Բրազիլիայի կրթության նախարարության (MEC) 2020 թ. բակալավրիատի ուսանողների (PEC-G) փոխանակման ծրագրի վերաբերյալ հանրային ընտրական գործընթացում, որով Հայաստանի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում շարունակել իրենց բակալավրիատը Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ուսանողների փոխանակման ծրագիրը թույլ է տալիս տվյալ ուսանողին ապրել Բրազիլիայում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և լեզվին, ձեռք բերել ակադեմիական գիտելիքներ և ստանալ բարձրագույն կրթության դիպլոմԲրազիլիայի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ոսումն անվճար է:

Ընտրական գործընթացն անցկացվելու է 2019 թվականի հունիսի 3-ից մինչեւ հուլիսի 31-ը:

PEC-G ծրագրին դիմելու պայմանները.

Դիմորդները պետք է.

  • Լինեն մասնակից երկրի քաղաքացի կամ բնակիչ;
  • Ավարտած լինեն ավագ դպրոց (միջնակարգ կրթություն) մասնակից երկրում;
  • Այն դիմորդներն, ովքեր չեն ստացել միջնակարգ կրթության ատեստատ մինչև դիմելու օրը, կարող են այն ներկայացնել Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության ժամանակ:
  • Ունենան պորտուգալերեն լեզվի (որպես օտար լեզվի) տիրապետման վկայական — Celpe-Bras.
  • Դիմորդներն այն երկրներից, որտեղ չկա Celpe-Bras քննություն, պետք է քննություն հանձնեն Բրազիլիայում՝  հավատարմագրված ԲՈՒՀում պորտուգալերեն լեզվի Celpe-Bras նախապատրաստական դասընթացն ավարտելուց հետո:

Բրազիլիայում Celpe-Bras քննությունը չհանձնած դիմորդները չեն կարող մասնակցել PEC-G ծրագրին: Նրանց ԲՈՒՀ գրանցելը կճանաչվի անվավեր, իսկ Բրազիլիայում մնալու ժամկետը կավարտվի:

Ընտրական գործընթացի դիմելու ընթացակարգը

  1. PEC-G 2020 ընտրական գործընթացի համար գրանցվելն անվճար է:
  2. Դիմումներն ընդունվում են միայն 2019 թ. հունիսի 3-ից հուլիսի 31-ը:

 III. Ընտրական գործընթացի համար դիմումի ձեւը լրացնելու նպատակով թեկնածուն/դիմողը պետք է ներկայանա Երեւանում Բրազիլիայի դեսպանատուն հետեւյալ փաստաթղթերով.

  1.  Բրազիլիայից դուրս գտնվող ավագ դպրոցի ավարտական վկայականի կամ որևէ համարժեք փաստաթղթի բնօրինակն ու պատճենը՝ անգլերեն թարգմանությամբ;
  2. Դպրոցական առարկաների և ավարտական գնահատականների թերթիկի բնօրինակն ու պատճենը ` անգլերեն թարգմանությամբ;
  3. Թեկնածուի եւ նրա ծնողների ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը` անգլերեն թարգմանությամբ;
  4. Ֆիզիկական եւ հոգեկան առողջության վերաբերյալ բժշկական վկայականի բնօրինակը (անգլերեն թարգմանությամբ)՝ տրված դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 90 օր առաջ: Վկայականի մեջ պետք է նշված լինի, թե արդյոք թեկնածուն ունի որևէ քրոնիկ հիվանդություն կամ ստանում է որոշակի բուժում (անգլերեն թարգմանությամբ);
  5. Պարտավորությունների կատարման բնօրինակը (հասանելի է ըստ պահանջիcultural.ierevan@itamaraty.gov.br ) պատշաճ ձեւով լրացված և ստորագրված; եւ
  6. Համապատասխանաբար լրացված և ստորագրված Ֆինանսական պատասխանատվության համաձայնագրի բնօրինակը (հասանելի է ըստ պահանջիcultural.ierevan@itamaraty.gov.br), ստորագրող կողմի եկամտի ապացույցով, որով հաստատվում է նրա պարտավորությունների կատարման կարողությունը (նվազագույն եկամուտը՝ 1200.00 ԱՄՆ դոլար, եւ անմիջականորեն ուսանողին ամսական առնվազն 400.00 ԱՄՆ դոլարի փոխանցում՝ որպես ապրուստի միջոց):

 

PEC-G-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումովhttp://www.dce.mre.gov.br/en/PEC/PECG.php

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել cultural.ierevan@itamaraty.gov.br էլ.փոստին:

10.06.19