(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Սիրելի ուսանողներ

հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Պատկերագրանցում կամ Graphic Recording» խորագիրը կրող վարպետության դասերին, որոնք անց են կացվելու  27.11.17- 01.12.17,  2410 լսարանում:

Վարպետության դասերը վարելու են գերմանական GIZ և MOMIK ընկերությունների կողմից վերապատրաստված և որակավորում ստացած ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի դասախոս, նկարիչ-դիզայներ Անի Առաքելյանը և ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի ասիստենտ, ՀԳՊԱ դասախոս, արվեստագիտության թեկնածու Անի Աճառյանը:

Վարպետության դասերը տևելու են 5 օր` շարունակական հաջորդականությամբ: Այդ ընթացքում մասնակիցները ստանալու են պատկերագրանցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք կկարողանան կիրառել գործնականում:

Դասընթացի ավարտին մասնակիցներին դիզայնի ֆակուլտետի կողմից տրվելու են վկայականներ:

Մասնակիցների թիվը սահմանափակ է:

 Գրանցման համար խնդրում ենք ուղարկել անձնական տվյալները և մեկ գրաֆիկական աշխատանք graphic.recording@mail.ru էլ. հասցեով:

13.11.17