ՀՀ կրթության և գիտության նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
- Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1 տեղ
- Ե.23.02 Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն 1 տեղ
- ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 2 տեղ
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.
- Անգլերեն լեզու «TOEFL iBT»՝ 46 միավոր կամ «IELTS»՝ 5.5 միավոր,
- Ֆրանսերեն լեզու «TCF»՝ 200 միավոր,
- Գերմաներեն լեզու «on DaF»`60 միավոր,
- Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ՝ 25 միավոր:
Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից (հարցատոմսերով), որը գնահատվում է 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր: ԺԸ.00.01 — ՛՛Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն՛՛ մասնագիտությամբ դիմորդները պետք է հանձնեն նաև կլաուզուրա:
Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`
- մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
- բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
- հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 10-ից 14-ը ներառյալ:
Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ռեկտորի անունով,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկակատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար
(3 x 4 չափսի),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
- միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
- զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ
- Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 1 տեղ
- ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 1 տեղ
Դոկտորանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 7-ը ներառյալ:
Դիմորդներն հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ռեկտորի անունով,
- գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը),
- դոկտորական ատենախոսության ծավալուն պլան,
- հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը,
- ինքնակենսագրություն, կադրերի հաշվառման անձնական թերթիկ 3 լուսանկարով
(3 x 4 սմ):
- քաղվածք աշխատանքային գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճենը),
- բնութագիր-երաշխավորագիր աշխատանքի վայրից:
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի բնօրինակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի հետբուհական մասնագիտական կրթության դեպարտամենտ հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 58-05-41:
Ռեկտորատ