(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակ

Լանա Կառլովա, համակարգող

neo@erasmusplus.am

010 58 09 63, 091 21 62 58

 

ԱՄՍԱԹԻՎ

07.05.2019թ

 

Ավստրիայի համալսարանական պատվիրակության առաջին այցը Երևան

Հայ-ավստրիական կոնտակտային սեմինար

Ավտրիական Էրազմուս+ ազգային գործակալությունը (OeAD-GmbH) Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Էրազմուս+ ազգային գրասենյակների աջակցությամբ կազմակերպում է մեկ շաբաթյա գործընկերային այց դեպի Հարավային Կովկասի երեք հանրապետություններ։ Տարածաշրջան այցելելու հիմնական նպատակն է Էրազմուս+ դրամաշնորհների օգնությամբ ամրացնել ընթացիկ համագործակցություններն ու նոր կապեր հաստատել ավտրիական և հարավկովկասյան համալսարանների միջև։  

Հայաստանյան այցը տեղի կունենա մայիսի 16-17-ին մայրաքաղաք Երևանում։ Երկօրյա սեմինարի շրջանակներում մայիսի 16-ի հանդիպումը կկայանա Երևանի Վ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ մայիսի 17-ինը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։  Սեմինարի հիմնական նպատակներն են՝

Այցի շրջանակներում կներկայացվեն համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև մասնակից երկրների լավագույն փորձի օրինակները: Բացի այդ, նախատեսված են ավստրիական գործընկերների կողմից երևանյան համալսարանների այցելություններ, որոնց միջոցով կստեղծվեն տեղական բուհերին մոտիկից ծանոթանալու և համագործակցության ծրագրեր մշակելու լայն հնարավորություններ: Ավստրիական պատվիրակությունը բաղկացած է 22 մասնակիցներից 12 բուհերից և ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը կմասնակցեն մոտ 40 ներկայացուցիչներ երևանյան և մարզային 22 բուհերից։  

Երևանում կոնտակտային սեմինարի թիրախային խումբը ակադեմիական հանրության ներկայացուցիչներն են, ովքեր շահագրգռված են ավստրիացի գործընկերների հետ նոր գործընկերություններ հաստատելու և ԵՄի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համաձայնագրեր նախաձեռնելու ուղղությամբ:

Տեղական բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են մասնակցելու երկօրյա միջոցառմանը: Ողջունելի են նաև հրավերները հարցազրույցների, հեռուստատեսային և լրատվական եթերների:

14.05.19