ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսի 6-ին ժամը 18:00-ին In Art Studio-ում կկայանա Fulbright ծրագրի մասին տեղեկատվական միջոցառում: Սիրով սպասում ենք այն անձանց, ովքեր հետաքրքրված են այս ծրագրով: Մուտքն ազատ է:
Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը ներկայացնում է կրթական փոխանակման երկու ծրագրեր 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար՝ Ֆուլբրայթ ուսանողական և Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրերը: Այս ծրագրերը նախատեսված են բոլոր այն ուսանողների համար, ովքեր ՀՀ քաղաքացի են և մշտական բնակիչ, ունեն բակալավրի աստիճան, վարժ տիրապետում են անգլերենին (անցկացվելու են TOEFL և GRE քննություններ):
Ֆուլբրայթ ուսանողական ծրագիրը աջակցում է ուսումնառությանը միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիալական գիտությունների, լրագրության, իրավաբանական, կրթական, ամերիկյան հետազոտությունների, քաղաքագիտության, բնապահպանական հետազոտությունների եւ հանրային առողջության ոլորտներում, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը` գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (STEM), ինչպես նաև ձեռներեցության ոլորտներում:
Ընտրված մասնակիցներն իրենց ուսումնառությունն ԱՄՆ-ում կսկսեն 2020թ.-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 24-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ դեսպանատան կայք՝ https://www.usa.am/cms/