(010) 303-300

Հայտարարության

Սույն թվականին ապրիլի 11-ին Գյումրիում անցկացվելու է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառումն ունի հետևյալ նպատակները.

  1. Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին և Հայաստանում գտնվող արտերկրյա հյուրերին ծանոթացնել Գյումրու մշակույթին և արվեստին,
  2. օժանդակել ստեղծագործողներին՝ գնելով իրենց ստեղծագործությունները, և
  3. խթանել ստեղծագործական գործունեությունը:

Վերոգրյալ նպատակներից ելնելով Գյումրիում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները.

  1. Գիտաժողով և կլոր սեղան քննարկում մտավոր սեփականությանը վերաբերող թեմաներով,
  2. Գյումրեցիների ստեղծագործությունների ցուցահանդես վաճառք (նկարներ, քանդակներ, զարդեր, կերամիկա և այլ ստեղծագործություններ),
  3. համերգայիյն և/կամ մշակութային այլ ծրագիր:
  • Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն¦ հիմնադրամը պատրաստակամ է հոգալ գիտաժողովից հետո կազմակերպվելիք հյուրասիրության և համերգային ծրագրի հետ կապված ծախսերը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար, կարող եք դիմել՝ ՃՇՀԱՀ գիտական քաղաքականության վարչություն:

12.02.20