(010) 303-300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂԵՐԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմը կամավորական հիմունքներով և նվազագույնը 5 ամիս ժամկետով համագործակցության է հրավիրում ՃՇՀԱՀ ուսանողներին և շրջանավարտներին՝ կամավորության միջոցով հետաքրքիր փորձառություն, հմտություններ և գիտելիք ձեռք բերելու նպատակով:

Հայաստանի վերափոխման ռազմավարությունը (ՀՎՌ) երկարաժամկետ, ապաքաղաքական, բարձր մակարդակի հովանոցային ռազմավարություն է, որն առաջնորդվում է պետության կողմից և հանդիսանում է գլխավոր ռազմավարական օրակարգը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ռազմավարական թիմում առկա են բազմաթիվ հնարավորություններ ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու անձանց համար: Ներգրավվելով ծրագրին յուրաքանչյուրը հնարավորություն կունենա՝

  • անմիջական գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը,
  • ձեռք բերել դիզայներական աշխատանքի յուրահատուկ փորձ, հարստացնել աշխատանքների պորտֆոլիոն,
  • աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբ,
  • ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ,
  • դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից:

ՀՎՌ թիմում այս պահին առկա են հետաքրքիր փորձառություն տրամադրող ճկուն գրաֆիկով կամավորության հնարավորություններ՝ հետևյալ ուղղություններով.

  • Ոլորտային մասնագիտական և առաջադեմ բովանդակության մշակում,
  • Մեթոդաբանությունների մշակման աջակցություն,
  • Անգլերեն-հայերեն թարգմանություններ (հիմնական),
  • Գրաֆիկական դիզայն,
  • Թվային (սոցիալական մեդիայի) մարքեթինգ,
  • Օտար լեզուներով թարգմանություններ,
  • Ադմինիստրատիվ աջակցություն:

Դիմելու համար անհրաժեշտ է manvel.melikyan@gov.am հասցեին ուղարկել ինքնակենսագրականը (CV)՝ նամակի վերնագրում նշելով «Դիզայներ — դիմում»: ՀՎՌ թիմի կողմից ինքնակենսագրականների դիտարկումից հետո որոշ թեկնածուներ կհրավիրվեն հարցազրույցի: Հնարավոր է թեստային, փորձնական առաջադրանքների տրամադրում:

Ուսանողների ներգրավվածությունը հնարավոր է ինչպես առկա, այնպես էլ հեռակա եղանակով: Աշխատանքային գրաֆիկը ճկուն է:

Հարցերի դեպքում կարող եք գրել վերոնշյալ էլ. փոստի հասցեով կամ զանգահարել +37441895611 հեռախոսահամարով։

Հավելյալ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:

16.02.24