(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿՍՆԱԿ ԼԻԴԵՐՆԵՐ» 2024-2025ԹԹ. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025թթ. մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես պաշտոնապես մեկնարկել է:

Ծրագիրը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում ՀՀ բուհերի 10 շրջանավարտներ կստանան ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, ՀՀ լավագույն 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը՝ բուհերի շրջանավարտներին կրթական հնարավորություններ ընձեռելով, որպեսզի նրանք կարողանան զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և ապագայում ոլորտում լինեն լավագույն մասնագետները։

Մանրամասների և գրանցվելու համար այցելեք Rising Leaders Armenia (https://risingleadersarmenia.am/engկայքէջ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։

 

15.07.24