(010) 303-300

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ

2025 թվականին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կշարունակվի համալսարանական սեմինարների կազմակերպման և անցկացման գործընթացը: Այն նախատեսված է իրականացնել երկու փուլով.

  • Առաջին փուլի սեմինարները կանցկացվեն փետրվար-հունիս ամիսներին,
  • Երկրորդ փուլի սեմինարները՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Սեմինարների կազմակերպման հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ՃՇՀԱՀ գիտության վարչություն: Հայտերը պետք է լինեն կազմված հետևյալ պահանջներին համապատասխան.

  • Սեմինարի թեման (վերնագիրը) և դրա արդիականության կարճ նկարագիրը, երաշխավորված համապատասխան ամբիոնի կողմից,
  • Սեմինարի կազմակերպիչ(ներ)ի տվյալները՝ ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան և կոչում,
  • Սեմինարի մասնակիցների շրջանակը (օրինակ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մասնագիտական հանրություն, գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ և այլն) և ունկնդիրների մոտավոր թիվը,
  • Սեմինարների անցկացման նախընտրելի ժամկետները՝ ամսվա և տասնօրյակի նշումով:

Յուրաքանչյուր սեմինարի կազմակերպման համար հատկացվելու է 60,000 դրամ լրավճար:

Սեմինարների կազմակերպման համար ներկայացված հայտերը կքննարկվեն ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհրդում: Ընտրված հայտերի հիման վրա կազմված սեմինարների ժամանակացույցը կհրապարակվի մինչև փետրվարի 1-ը:

 

23.12.24