Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Դոնի պետական տեխնիկական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում այս ուսումնական տարում մեկնարկում է մագիստրոսական համատեղ կրթական ծրագիր՝ «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» մասնագիտությամբ: Ծրագրի ավարտին ուսանողներին կշնորհվեն երկու բուհերի դիպլոմներ:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի Ընդունող հանձնաժողով: Ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ. օգոստոսի 26-ը:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք դիմել ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետ՝ (010) 544 188 հեռախոսահամարով, էլ. հասցե՝ construction@nuaca.am: