(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018

Կարիերայի կենտրոնը հրավիրում է Ձեզ այցելելու  տարածաշրջանում խոշորագույն 18-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլի 11-13-ը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք): Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից՝ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսի մասնակիցներն ենª Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (ԲՈԻՀ-եր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ) և միջազգային կազմակերպություններ:

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ցուցահանդեսային երեք  օրերի ընթացքում բոլոր  դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018» ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում այցելուները կստանան կրթության ոլորտներին վերաբերվող բոլոր հարցերի պատասխանները  և լուսաբանումները:

 

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

  • բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ,
  • միջին մասնագիտացված կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ,
  • կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն,
  • օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր,
  • աշխատանքի տեղավորում,
  • միջազգային կազմակերպություններ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներª կրթական համակարգում,
10.04.18