ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Ապագա» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն:
Ծրագրի գործառույթներն են՝ ուսանողներին 1տարվա 80% վարձավճարի փոխհատուցում և գործընկեր կազմակերպություններում մեկ տարի ժամկետով ամենօրյա ուսուցում աշխատավայրում: Ծրագիրը հնարավորություն կտա նաև նոր գործնական և տեսական հմտություններ ձեռք բերել, զարգացնել, կիրառել, այնուհետև աշխատանքի ընդունվել անմիջապես տվյալ կազմակերպությունում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: