Սիրելի՛ ուսանողներ, «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցելու «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ներկայացմանը, որի ընթացքում կծանոթանաք ծրագրի հնարավորություններին՝ վարձավճարի փոխհատուցում, կրթական դասընթացներ և պրակտիկա առաջատար կազմակերպություններում։
Ծրագրին կարող են դիմել առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողները հետևյալ մասնագիտություններով. Ճարտարագիտություն և ճարտարապետություն, Տնտեսագիտություն, Գրաֆիկ դիզայն, Բիզնեսի կառավարում և կառավարում, Տվյալագիտություն և տվյալների վերլուծություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT) և ծրագրավորում, Կիրառական մաթեմատիկա, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, Հանրային կառավարում, Տուրիզմի կառավարում, Սերվիսի կառավարում, Հաշվապահություն և այլն:
Հանդիպումը կվարի հիմնադրամի տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը, որտեղ դուք հնարավորություն կունենաք անմիջապես շփվելու հիմնադրամի տնօրենի հետ, ստանալու ամբողջական տեղեկատվություն և ուղղելու ձեր հարցերը։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, ռեկտորատի նիստերի դահլիճ 2023-ում։