Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ դպրոցականներին և ուսանողներին հրավիրում է մասնակցելու ռուսաստանյան բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով կրթական ցուցահանդեսին, որը կանցկացվի 2022թ. հոկտեմբերի 6-7-ը:
Ցուցահանդեսի շրջանակում դիմորդները կծանոթանան ռուսական բուհերի կրթական և գիտական ներուժին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագրին։
Ցուցահանդեսը տեղի կունենա Մարշալ Բաղրամյան պողոտա 24 հասցեում (ՀՀ ԳԱԱ նախագահության բաց տարածք), ժամը՝ 10:00-19:00: Մուտքն ազատ է: