Հայաստանյան բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին աջակցելու նպատակով՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ, «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, հայտարարում է համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի ուսանողները, այնպես էլ Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ժամանած փախստական ուսանողները:
Մրցույթին դիմող անձինք պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 19-ն է:
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար լրացնել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկ ամբողջական՝ pdf ֆայլով ուղարկել scholarships@aleppo-ngo.org էլեկտրոնային հասցեին: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայերեն և անգլերեն լեզուներով հայտը ներբեռնելու և լրացնելու համար անցեք այս հղումով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (098)(095) 54-53-61 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ scholarships@aleppo-ngo.org էլեկտրոնային հասցեին: