Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Իտալիայի կառավարության կողմից սահմանված են կրթաթոշակներ՝ 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում Իտալիայի բուհերում գործող տարբեր կրթական ծրագրերով ուսումնառելու համար։
Կրթական ծրագրերին մասնակցության իրավունք ունեցող երկրների ցանկը հասանելի է Study In Italy էլեկտրոնային հարթակում։
Ծրագրերին դիմելու պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մասնակցության հետ կապված լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մարտի 26-ն է։