Սաուդյան Արաբիայի Թագավորությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2023-2024թթ. ուսումնական տարում ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև՝ արաբերենի դասընթացի ծրագրերով ուսանելու համար:
Ընդունելությունը կատարվելու է մրցութային կարգով՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՍԱԹ Կրթության նախարարության Սովորիր Սաուդյան Արաբիայում առցանց հարթակի միջոցով: