(010) 303-300

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը  հայտարարում է կրթաթոշակային ծրագրերի մրցույթ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև գիտնականների և հետազոտողների համար։

Ծրագրի շրջանակում դիմորդները հնարավորություն կունենան 2026–2027 ուսումնական տարում Ավստրիայի առաջատար ակադեմիական հաստատություններում շարունակել համալսարանական կրթությունը կամ իրականացնել գիտական և հետազոտական գործունեություն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://grants.at/en/։

17.12.25