(010) 303-300

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, Իտալիայի Վենետիկ քաղաքում գործող Ca’ Foscari University of Venice համալսարանը հայտարարում է «Ca’ Foscari Honours Scholarships» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2026–2027 ուսումնական տարվա համար։ Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են իրենց բարձրագույն կրթությունը շարունակել համալսարանի բակալավրիատի կամ մագիստրատուրայի կրթական ծրագրերով՝ իտալերենով կամ անգլերենով։

Ծրագրի շրջանակում տրամադրվելու են ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի կրթաթոշակներ.

  • Բակալավրիատ նախատեսված է 8 կրթաթոշակ, տարեկան 10,000 եվրո, 3 տարի ժամկետով:
  • Մագիստրատուրա նախատեսված է 20 կրթաթոշակ, տարեկան 10,000 եվրո, 2 տարի ժամկետով:

Այս կրթաթոշակային ծրագիրը նպատակ ունի աջակցել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ հնարավորություն տալով կրթություն ստանալ Եվրոպայի հեղինակավոր բուհերից մեկում և զարգացնել իրենց ակադեմիական ու մասնագիտական ներուժը։

Ծրագրի դիմելու պայմաններին, ժամկետներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.unive.it/pag/19545:

 

10.03.26