Հնդկաստանի հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության աջակցությամբ հատկացրել է կրթաթոշակ հինդի լեզու սովորել ցանկացողների համար: Դասընթացները կազմակերպվելու են 2021 թ. օգոստոսի 1-ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը: Դասընթացին կարող են մասնակցել 21-35 տարեկան միջնակարգ կրթություն ստացած դիմորդները: Մասնակցության համար հարցաթերթիկները նախապես պետք է ներկայացնել Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 12-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Հնդկաստանի դեսպանություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37410539173/4/5: