Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), «Ռե-Շկոլա» գիտահետազոտական կենտրոնը և Ֆրանսիայի Ճարտարապետության և ժառանգության Սիտե/Էկոլ ԴԵ Շայո դպրոցը 2022-2023 ուստարում համատեղ իրականացրել են Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի վերապատրաստման մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագիրը: Մեկնարկը տրվել է 2022 թ. հոկտեմբերի 21-ին ՃՇՀԱՀ-ում: Այս ուսումնական տարվա թեման էր՝ «Կոնդ պատմական թաղամասի պահպանումն ու վերարժևորումը»:
Ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական աշխատանքների շնորհանդեսը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 8-ին, ժամը 16.00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 28):