(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնը «ԲՆՕՐՐԱՆ» պատմական հուշարձանների պահպանության ընկերության հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան-քննարկում Զորաց քարեր համալիրի 2013-2018 թթ. հնագիտական պեղումների հետևանքով բացված հատվածների՝ 2021 թ. իրականացված մասնակի ամրակայման և փակման հրատապ աշխատանքների վերաբերյալ: Հանդիպումը կվարի ամբիոի ասիստենտ, ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը:

Քննարկվեն ուսումնասիրություններ, քայքայումների ախտորոշում, հնագիտական հուշարձանի ամրակայման նախագիծ, գործնական միջամտություններ և այլ թեմաներ:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 14:00-ին, 2024 ճարտարապետական արվեստանոցում (Տերյան 105, 2-րդ մասնաշենք):

25.03.22