Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) հայտարարում է «Կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ (2021-2023 ճապոնական ֆինանսական տարի)» գիտելիքի համատեղ ստեղծման երկարաժամկետ ծրագրի իրականացման մասին:
«Կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» 2019 ճապոնական ֆիսկալ տարում նոր հաստատված ծրագիր է` ուղղված աշխարհում կայուն զարգացման շուրջ համագործակցության խթանմանը` JICA-ի՝ Զարգացման ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների ծրագրի (JICA-DSP) շրջանակներում: JICA-ն այժմ նախատեսում է 2 տարի մագիստրոսական ծրագրի և 3 տարի ասպիրանտուրայի համար:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 7-ը առաջադրել իրենց թեկնածությունը, լրացնել մասնակցության հայտի ձևը, ինչպես նաև հավելվածում նշված մյուս փաստաթղթերը և ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով թեկնածուները կարող են դիմել Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին. հասցե՝ Երևան, Նալբանդյան փ. 25/14-4, հեռ. (+374 10) 568805, բջջ. հեռ. (+374) 77 710 760, էլ. հասցեում կամ ուղարկել jica.arm.r@gmail.com էլեկտրոնային փոստին: