Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ՌԵ-Դպրոց (Ռուսատան) և Էկոլ դը Շայո(Ֆրանսիա) կրթական կազմակերպությունների հետ համատեղ Երևանում կազմակերպում է «ՌԵ-Դպրոց ՄԱ 2022-2023» լրացուցիչ կրթական ծրագիրը:
2022-2023 ուսումնական տարում հայտարարվում է ընդունելություն: Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, ծրագիրը կներկայացնի «РЕ-Школа»-ի հիմնադիր և ղեկավարը Նարինե Տյուտչևան, ԻԿՈՄՈՍԻ փորձագետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «Рождественка» ճարտարապետական բյուրոյի ղեկավար: Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև ծրագրի մանրամասները, դիմելու կարգը և ժամկետները:
Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան սովորելու՝
«ՌԵ-Դպրոց» կառուցված է պատմական միջավայրի պահպանման և զարգացման արդիական խնդիրների մուլտիդիսցիպլինար ինտեգրված մոտեցմամբ: Այս տարվա թեմա՝ Երևան, Կոնդ թաղամասն է:
Եթե հետաքրքրված եք, կարող եք միանալ հեռավար հանդիպմանը հետևյալ հղումով, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին: