(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՐՑՈՒՅԹ

Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում Լեհաստանի Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում «Դիզայն» ուղղությամբ մեկ շաբաթով դասախոսություն կարդալու 1 տեղի վերաբերյալ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Դասախոսության թեման/թեմաները:
  • Անգլերենի B2 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Փաստաթղթի բացակայության դեպքում կանցկացվի լեզվի ստուգում՝ հարցազրույցի ձևաչափով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

Մասնակցի ընտրության հիմնական չափանիշներն են՝ դասախոսության թեման/թեմաները, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 21-ը:

Մրցույթը կկայանա նոյեմբերի 23-ին, ժամը՝ 14:00-ին:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-58-01-77 հեռախոսահամարով:

20.11.23