(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿՐԱԿՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՆ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում Լեհաստանի Կրակովի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանում բակալավրի  կրթական ծրագրով մեկ ուսանողի 5 ամիս ժամկետով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ 2-րդ կուրսի անգլերենի իմացությամբ ուսանողները:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Ֆակուլտետի դեկանի և դիմողի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:    

Ուսանողի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացության մակարդակը և հիմնավորման նամակը (Motivation Letter):

Ծրագրի դիմումներն ընդունվում են Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատում մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ:

Մրցույթը կկայանա  հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին՝ համալսարանի երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-56-59-03 հեռախոսահամարով:

 

10.10.22