Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակը և Բուխարեստի POLITEHNICA համալսարանը հայտարարում են տարածաշրջանային երկրորդ մրցույթը բակալավրի և մագիստրատուրայի ֆրանկոֆոն ուսանողների համար՝ խրախուսելու նրանց ներկայացնել իրենց գաղափարը տեխնոլոգիական սթարթ-ափի համար:
Մրցույթը բացառիկ հնարավորություն է գտնելու սեփական գաղափարը իրականություն դարձնելու միջոցը՝ փորձելով իրականացնել նորարարական նախագիծ կամ հոբբին վերածել բիզնեսի, ինչպես նաև ունենալ արտաքին տեսակետ սեփական նորաստեղծ նախագծի վերաբերյալ և աջակցություն ստանալ ոլորտի մասնագետների կողմից՝ նորաստեղծ գաղափարի իրականացման գործում:
«Լավ գաղափարները վերածել սթարթ-ափների» 2023 տարածաշրջանային մրցույթը կընթանա երեք փուլով և թեկնածուները պետք է.
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով, վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հղումով: