Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակը և Բուխարեստի POLITEHNICA համալսարանը սկսում են տարածաշրջանային մրցույթ բակալավրի և մագիստրատուրայի ֆրանկոֆոն ուսանողների համար՝ խրախուսելու նրանց ներկայացնել իրենց գաղափարը տեխնոլոգիական սթարթ-ափի համար:
Դիմումների ընդունման տարածաշրջանային հրավերի նպատակն է` թույլ տալ երիտասարդ ֆրանկոֆոն ուսանողներին բացահայտել ձեռնարկատիրական միջավայրը, խրախուսել երիտասարդ ֆրանկոֆոնների նորարարական, ստեղծագործ և համարձակ նախագծերը, աջակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում նորարարական նախաինկուբացիոն և աքսելերացիոն փորձերի իրականացմանը, խթանել ազգային և տարածաշրջանային համագործակցությունը համալսարանների և սոցիալ-տնտեսական շրջանակների միջև:
Բայց ամենից առաջ այս մրցույթը բացառիկ հնարավորություն է գտնել սեփական գաղափարը իրականություն դարձնելու միջոց, փորձել իրականացնել նորարարական նախագիծ կամ հոբբին վերածել բիզնեսի, ունենալ արտաքին տեսակետ սեփական նորաստեղծ նախագծի վերաբերյալ և աջակցություն ստանալ ոլորտի մասնագետների կողմից՝ նորաստեղծ գաղափարի իրականացման գործում:
Թեկնածուները պետք է.
Վերջնաժամկետ՝ 2022թ. փետրվարի 15-ը, ժամը 24.00 (Բուխարեստի ժամանակով):
Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Բուխարեստում՝ 2022 թվականի հուլիսին և կտևի 5 օր, որի ընթացքում կլինեն նաև վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություն (coaching): Կլինի գումարային և նյութական 4 մրցանակ, որից 3-ը՝ ժյուրիի կողմից և 1-ը՝ արտաքին միջավայրից :
Մրցույթի ընթացքի վերաբերյալ մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով կամ զանգահարել միջազգային կապերի վարչություն`010 58-01-77 հեռախոսահամարով: