Սիրելի՛ դիմորդ,
2024-2025 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության ներբուհական քննությունների քննաթերթիկը ստանալու համար հունիսի 18-21-ը (աշխատանքային օրերին) ժամը 09:30-17:30-ին անձը հաստատող փաստաթղթով (այն փաստաթուղթը, որով լրացրել եք դիմում-հայտը) և քննությունների համար` 3000 դրամ վճարելու մասին անդորրագրով մոտենում եք ընդունող հանձնաժողով (2125 աշխատասենյակ):
Քննությունները սկսվում են ժամը 08:00-ին, անհրաժեշտ է ներկայանալ հետևյալ փաստաթղթերով և պարագաներով․
Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։
Տեղեկացնում ենք նաև, որ մուտքը համալսարան համաձայն ՀՀ Կառավարության 07.04.2022թ.-ի N 476-Ն որոշման 5-րդ գլխի 50-րդ կետի 19-րդ ենթակետի լինելու է մետաղորսիչի ստուգման միջոցով, հետևաբար անհրաժեշտ է ներկայանալ առանց մետաղական իրերի և հեռախոսների (բացառությամբ գրենական պիտույքների):
Քննությունը անցկացվելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության բաժին 010-58-01-56 կամ 010 303-300 հեռախոսահամարով։